Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը Ղարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին

Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան
Հայաստան

Ում են վստահել Ամուլսարում պատասխանատու գործերը

Ապրիլի 6-ին Գնդեվազում կայացած հանդիպման ժամանակ Հարավային Աֆրիկայից հրավիրված «Լիդիան» ընկերության «մասնագետ»՝ գլխավոր մետալուրգ Ջոն Ֆուրիեն հայտարարեց, որ Ամուլսարի ապագա ոսկու հանքի ցիանիդային հարթակը միանշանակ անվտանգ է, այնքան անվտանգ, որ կարող է լինել նաև Երևանի կենտրոնում: Նա նշեց, թե աշխատել է քաղաքներում, որոնք ավելի մոտ են եղել ցիանիդային հարթակին և որոնք ավելի մեծ թվով բնակչություն են ունեցել, քան Գնդեվազն է, իսկ որոշ համայնքների ճանապարհները հանքի միջով էին անցնում: Նա նշեց, որ ինքը ևս ապրել է այդպիսի հարթակների մոտ, և որ գնդեվազցիների առաջարկած «սանիտարական գոտու» կարիքը չկա:

Ցիանիդային հարթակի վտանգների մասին մենք անդրադարձել ենք ինչպես մասնագետների հետ հարցազրույցներում (քիմիական/էկոլոգիական ինեժեներ Հարութ Բրոնոզյանի հարցազրույցը Ամուլսարի ոսկու հանքի վտանգների մասին), այնպես էլ մեր կատարած ուսումնասիրություններում (օրինակ, Ղրղզստանի Կումտոր ոսկու հանքում վթարի արդյունքում 2 տոննա ցիանիդի արտահոսքը):

Ավելին, Ջոն Ֆուրիեի հայրենիքում՝ Հարավային Աֆրիկայում, այսօր կանգնած են այնպիսի լուրջ խնդրի առջև, ինչպիսին է ոսկու հանքարդյունաբերության արդյունքում առաջացած թթվային դրենաժը, որն աղտոտում է երկրի ջրային պաշարները և սպառնում գյուղատնտեսությանն ու մարդկանց առողջությանը: Թթվային դրենաժի նկարագրությանն ու դրա էկոլոգիական հետևանքներին անդրադարձել ենք նախորդ հոդվածում:

Հետաքրքրականն այն է, որ ինչպես Ջոն Ֆուրիեն է համոզում գնդեվազցիներին, որ ցիանիդային հարթակը բացարձակ անվտանգ է, այնպես էլ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանն է վստահեցնում, որ Ամուլսարը սուլֆիդային չէ, ինչն, ի դեպ, թթվային դրենաժի հիմնական պատճառներից է: Այսինքն, բառերով թե՛ Ֆուրիեն, թե՛ Ալոյանը և իրենց ողջ թիմը փորձում են բոլորին համոզել, որ իրենք ճիշտ են, իսկ ահա մասնագետները, ովքեր ուսումնասիրության հիման վրա հակառակն են պնդում (ինչպես օրինակ, Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանն է հաստատում Ամուլսարում սուլֆիդների առկայության մասին), սխալ են:

Զարմանալի չէ, որ հենց Ջոն Ֆուրիեին էլ վստահել են Ամուլսարում մետաղագիտության գծով պատասխանատվությունը, քանի որ կարծես թե Լիդիանում առավել կարևոր է համոզելու ունակությունները, քան փորձառությունը: Համաձայն Ջոն Ֆուրիեի մասնագիտական կենսագրության՝ Յոհանեսբուրգում նա սովորել է լրագրություն և մարդաբանություն:

Ուսմանը զուգահեռ կամ դրանից հետո նա ծառայել է Բրիտանական զինված ուժերում: Հետո արդեն որոշել է ընտրել քիմիական ինժեներիայի ուղին: Նախ աշխատել է որպես բնապահպանական ինժեներ` մասնագիտանալով բնական միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու ոլորտում: Իսկ արդեն 2011թ-ից աշխատել է քիմիական մշակման գործարանների և մասնաճյուղերի շահագործման նախագծման ու կառուցման ոլորտում: Եթե հաշվի առնենք, որ քիմիական գիտություններով Ջոն Ֆուրիեն սկսել է ուսումնասիրել և զբաղվել մոտ 2010-2011թ-ից (ինչպես որ իր կենսագրությունում է նշված)։ Ստացվում է, որ Լիդիանի ղեկավարությունը պատրաստ է այս ոլորտում ընդամենը 7 տարվա փորձ ունեցողին վստահել նման լուրջ գործը։ Մինչդեռ շատ ավելի երկար տարիների փորձ ունեցող մասնագետների եզրակացություններն իրենց ամենևին էլ չեն հետաքրքրում և քանի դեռ չեն բխում Լիդիանի շահերից՝ ուրեմն նաև սխալ են:

Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս կարձագանքեր Ջոն Ֆուրիեն Ամուլսարում հնարավոր թթվային դրենաժի վտանգների մասին հարցին, հաշվի առնելով Ամուլսարում սուլֆիդների առկայությունը: Թե՞ նորից կպնդեր, որ իր հայրենիքում տեղի ունեցող ոսկու հանքարդյունաբերության պես՝ Ամուլսարում էլ թթվային դրենաժի բացարձակ ոչ մի վտանգ չկա:

Նշենք, որ 2003թ.-ին Հարավային Աֆրիկայի ամենամեծ քաղաք Յոհանեսբուրգի մոտակայքում գտնվող Ռոբինսոն լճում ուրանի պարունակությունը ջրում 40.000 անգամ ավել էր բնական ջրի ֆոնային մակարդակից: Դա այն բանից հետո, երբ մոտակա ոսկու հանքը շահագործողները հանքից առաջացած թթվային դրենաժի ջրերը լցրել էին այդ լիճը: Ավելին, ոսկու հանքը ծանր մետաղներով՝ այդ թվում ուրանով, աղտոտել է մոտակա համայնքների ջուրը, հողը և օդը:

Ամեն օր ոսկու հանքից առաջացած մոտ 40 միլիոն լիտր թթվային դրենաժ հոսում է դեպի մոտակա առուներից մեկը (Tweelopiespruit), որն արդեն ստացել է թթվային առու անունը: Իսկ Կենտրոնական ավազանում աղտոտված ջրի մակարդակն ամեն օր բարձրանում է 0.9 մետրով և սպասվում է, որ 12-18 ամսվա ընթացքում մակերեսին կհասնի՝ այդ կերպ վտանգելով Յոհանեսբուրգի ստորգետնյա ջրերը :

Կառավարությունը 2011թ. ստիպված էր 8.7 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել թթվային ջուրը մաքրելու համար:

2002թ-ից ի վեր էլ Կրուգերսդրոփ քաղաքի մոտ գտնվող ոսկու հանքից օրական 15 միլիոն լիտր թթվային դրենաժ է թափվում, որից մի մասը լցվում է առու, որն էլ հոսում է դեպի «Մարդկության բնօրրան» անունը կրող Համաշխարհային ժառանգության վայր: Արդեն 2010 թ.-ին թթվային դրենաժ հայտնաբերվեց նաև Համաշխարհային ժառանգության այս վայրում՝ վտանգելով նրա գոյությունը:

Գիտնականների գնահատականների համաձայն՝ այսօր լքված ոսկու հանքերից առաջացած թթվային դրենաժը կարող է հասնել օրական 350 միլիոն լիտրի՝ այդպիսով վտանգելով նաև Վաալ և Լիմպոպո գետերի ջրային ավազանները, որոնք էլ հարյուր հազարավոր մարդկանց ապահովում են խմելու ջրով: Նրանք նաև նշում են, որ այս խնդիրը կշարունակվի տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ: Եվ սա այն դեպքում, երբ վտանգների մասին գիտական համայնքը նախազգուշացնում էր պետությանը դեռ 1950-ականներին: Իսկ պետությունը միայն վերջերս է հիմնել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր թթվային դրենաժը՝ այն բանից հետո, երբ այն հասավ «Մարդկության բնօրրան»:

Եվ ահա 2010թ.-ին հանձաժողովի տեխնիկական խումբը հայտարարեց, որ թթվային դրենաժի արդյունքում աղտոտվել են ստորգետնյա ջրերը, որոնք օգտագործվում են խմելու և գյուղատնտեսական նպատակներով, վտանգ են ներկայացնում տարածաշրջանային գետերի համար և սեյսմիկ ակտիվության բարձրացման պատճառ են հանդիսանում (քանի որ ստորգետնյա հիդրոերկրաբանությունը հարմարվում է ջրի ներհոսքին):

Պետությունը ստիպված եղավ գումար հատկացնել մինչ 2012թ.-ը որոշակի վերականգնողական աշխատանքների համար: Սակայն մաքրման ողջ աշխատանքները կարժենան միլիարդներ, իսկ առայժմ շատ քիչ առաջընթաց կա: Շատերը նշում են, որ սա ուշացած քայլ է: Մոտ 400 քառ. կմ պոչանքներ տարածված են Յոհանեսբուրգում և նրա շուրջը: Դրանք պարունակում են պիրիտ, հազարավոր տոննա ուրանի փոշի և այլն :

 Ուիթբենք քաղաքը Բրյուգսփրյութ գետի ափին, որն ունի թթվային դրենաժի բարձր պարունակություն/TheGuardian

Իհարկե դատելով այս նկարից, ուր թթվային դրենաժի հոսքերը անցնում են բնակելի տարածքների անմիջապես հարևանությամբ, կարելի է միանշանակ հավատալ Ջոն Ֆուրիեի այն խոսքերին, համաձայն որոնց ցիանիդային հարթակն էլ կարելի է տեղադրել համայնքներին ավելի մոտ, կամ թեկուզ մայրաքաղաքի հենց սրտում: Այլ հարց է, թե որքանով կտուժի այն համայնքը, որտեղ այն կտեղադրվի։ Ինչը, սակայն, Ջոն Ֆուրիեի և Հայկ Ալոյանի նման «մասնագետներին» հավանաբար այնքան էլ չի հետաքրքրում:


Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն