Կա քաղաքական որոշում, որ մինչեւ 2020-ի հոկտեմբերը բոլոր պոստերում ջրամատակարարում է լինելու. Արմեն Գրիգորյան
Այս մեկ տարվա ընթացքում նոր զենքեր են ձեռք բերվել, հրապարակային խոսվել է «Սու»-երի մասին, 2019-ի վերջին «Սու»-երն արդեն պատրաստ կլինեն, իսկ 2020-ին արդեն ձեռք կբերենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Դրանից բացի այլ սպառազինություն է ձեռք բերվել, որի մասին եթե անհրաժեշտություն լինի, ՊՆ-ն կխոսի»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանի խոսքով, այս պահին կա քաղաքական որոշում, որ մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը բոլոր պոստերում ջրամատակարարում է լինելու. «Դրա համար ֆինանսական հատկացումն ու տեխնիկական մասը կապահովվի»:
Նա նկատեց, որ այս տարի բյուջեում լրացուցիչ 62 մլրդ դրամի եկամուտ է գեներացվել, որի մի մասն ուղղվելու է անվտանգության համակարգի ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ զինծառայողների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Տպել
13
SHARES


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում