Ինչպե՞ս է կառավարությունը լուծելու արտագաղթի խնդիրը. Արմեն Գրիգորյանը ուղիներ նշեց
Արտագաղթն, իսկապես, սպառնալիքներից մեկն է, որը բացասաբար է ազդում մեր անվտանգության միջավայրի վրա. ամենաուղղակի ազդեցությունը բանակի վրա է: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք փորձում ենք հասկանալ, թե որոնք են այն ճանապարհները, որոնցով կկարողանաք լուծել այդ խնդիրը: Այս հարցի լուծումը բազմաշերտ է, չկա մեկ բաղադրիչով հարցի լուծում: Բացի արտագաղթը կա նաեւ ծնելիությունն ավելացնելու խնդիր եւ քաղաքականություն է մշակվում, որպեսզի մենք կարողանանք այս հարցը կամ լուծենք կամ նվազագույնի հասցնել:
Կառավարությունը հրապարակել է տվյալներ, որ 2015 թվականի նկատմամբ 35 անգամ նվազել է արտագաղթի թիվը: Մենք դեկտեմբերին ունեցել ենք դրական սալդո, բայց դրա վրա հիմնվելով ներգաղթի մասին խոսելը դեռ վաղ է: Պետք է ուսումնասիրել ու հասկանալ, թե արդյոք այդ մարդիկ որպես տուրիստ են եկել Հայաստան, թե ներգաղթել են Հայաստան»,-ասաց Անվտանգության քարտուղարը:
Նա նկատեց, որ լիբանանցիների մեջ շատացել են հայկական անձնագիր ստանալու ցանկություն ունեցողների թիվը. «Սա չի նշանակում, որ ներգաղթ է, բայց որոշակի մեսիջներ են: Մեր գրասենյակում քաղաքականություն է մշակվում՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք դա կազմակերպել: Որոշակի դրական միտումներ ունենք եւ կարծում ենք, որ գնալու ենք արտագաղթը նվազեցնելու, ապա նաեւ դրական տեղաշարժ ունենալու ճանապարհով»:
Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ կառավարությունը ծրագրում է տարեկան մոտ 500 կմ ճանապարհ կառուցել. «Ընդ որում, կառավարությունը ֆինանսական միջոցներն ունի, բայց բիզնեսը հնարավորություն չունի այդ պահանջը կատարելու: Այդ առումով հնարավոր է, որ դրսից հրավիրենք ընկերությունների: Օրինակ Ռուսաստանում կան ընկերություններ, որոնք այդ գործում հաջողված են: Իսկ եթե հրավիրենք, դա նշանակում է նաեւ ներգաղթ: Եթե մենք 5 տարում 2500 կմ ճանապարհ ենք կառուցելու, դա ներգաղթի հնարավորություն է»,-նշեց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում