Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար․ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման խնդիրը գրեթե լուծվել է
Հուրգադայից Հայաստանի քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ, խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Այդ մասին առավոտյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
«Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար», - գրում է Սիսեռյանը՝ խոստանալով մանրամասների մասին տեղեկացնել մի փոքր ավելի ուշ:

















































