Ինչ նպատակ է հետապնդում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը
«Իրատեսը» գրում է. Երբ մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ելույթում նշեց, որ հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գործի անցավ։ Երեկ արդեն առաջին նիստն է տեղի ունեցել, հրավիրվել է պաշտոնատար անձ։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի առնչությամբ բավական կոշտ տեսակետներ են հնչել ընդհուպ այն, որ դա հետապնդում է բանակի, սպայական կազմի վարկաբեկման նպատակ։ Այս ամենից զատ կա մի նրբություն, որը, չգիտես ինչու, իշխանությունն իրեն հարմար ժամանակ գործի է դնում, իսկ երբ պետք չէ, չի էլ հիշում։
Այս մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն Արցախյան հակամարտության առնչությամբ բազմիցս նույն միտքն է հնչեցրել, դա Արցախի ղեկավարության և արցախցու հարցն է։ Բայց այս սկզբունքը ինչո՞ւ հաշվի չի առնվում, երբ որոշում են քննել մի բան, որը տեղի է ունեցել Արցախում, ավելին, հայկական երկրորդ պետության վրա է Ադրբեջանը հարձակվել, ոչ թե Հայաստանի։ Հիմա, երբ Ապրիլյան պատերազմն են քննում, հարցրե՞լ են Արցախի ղեկավարությանը, հրամանատարական կազմին նրանք ուզո՞ւմ են, որ այդ հարցը հենց այս պահին, այդ կազմով քննության առարկա դառնա։ Կամ երբ հանձնաժողովը որոշում է տարբեր «տրամաչափի» պաշտոնյաների կանչել հարցաքննության, արդյոք ծրագրո՞ւմ է, որ Արցախից էլ պետք է որոշ անձանց կանչի։ Թե՞ Հայաստանում մի հանձնաժողով է ստեղծվում Արցախում կատարվածի մասին սեփական եզրահանգումներն անելու և դա, իբրև անհերքելի իրողություն, ներկայացնելու Արցախին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում