Ինչո՞ւ է ամուսինը կրակել կնոջ գլխին. լսել է նրա հեռախոսային խոսակցությունը ինչ-որ տղամարդու հետ
Արմավիրում ապրիլի 12-ին կնոջ սպանության մեջ մեղադրվող Բախշի Մարտիրոսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
NEWS.am-ի տեղեկություններով, ամուսինները լարված հարաբերություններ են ունեցել: 35-ամյա տղամարդը ցուցմունք է տվել, որ այդ քայլին է դիմել, քանի որ լսել է կնոջ հեռախոսային խոսակցությունն ինչ-որ տղամարդու հետ: Մարտիրոսյանը պատմել է, որ դավաճանության մեջ կասկածել է կնոջը: Նշենք, որ նրանք անչափահաս երեխաներ ունեն:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. ապրիլի 12-ին երեկոյան սպանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքում: Հանրապետության 1 հասցեում հայտնաբերվել է 38-ամյա Սյուզաննա Գալստյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Կնոջ սպանության համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ Բախշի Մարտիրոսյանին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա կալանավորված է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից