Մարտուն Գրիգորյանը Շիրակի մարզն է ուզում. բա Դաշնակցությո՞ւնը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզը Ազգային ժողովում ներկայացնող նախկին պատգամավոր, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում թիվ 11 ընտրական տարածքում՝ Շիրակի մարզում, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակ ընդգրկված Մարտուն Գրիգորյանը, որը բավարար քվեներ չունենալու պատճառով չի լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովում, ցանկանում է Շիրակի մարզպետ դառնալ:
Լավատեղյակ շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ում ունեցած խոսակցության ընթացքում Գրիգորյանն ակնարկել է Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին: նույն աղբյուրները փոխանցում են, որ Շիրակի մարզպետի պորտֆելը Գրիգորյանին տալու կամ չտալու հարցով վերջնական որոշում չի ակայացվել:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, որ ՀՀԿ էլիտայից հետընտրական շրջանում Գրիգորյանին առաջարկվել է զբաղեցնել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոններից որեւէ մեկը: Գրիգորյանը, սակայն, փոխնախարարի պաշտոն չի ուզում:
Հիշեցնենք, որ Սահմանադրական հանրաքվեից հետո Շիրակի մարզը Սերժ Սարգսյանը «հանձնել էր» ՀՅԴ-ին: Դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էլ ԱԺ ընտրությունների արդյունքներով ապահովագրել է իր տեղը ԱԺ-ում: Նա հարազատ կուսակցությանը խոստացել էր 10 հազար ձայն, բայց վերջնարդյունքում Շիրակից ՀՅԴ-ն ստացել էր 12 հազար 354 քվե»:
մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից