Հայաստանում կարելի է համեղ սնվել՝ համտեսելով ազգային խոհանոցի գլուխգործոցները. Business Traveller-ը հայկական ուտեստների գրավչության մասին
Հայաստանում կարելի է համեղ սնվել՝ համտեսելով ազգային խոհանոցի գլուխգործոցները. Business Traveller-ը հայկական ուտեստների գրավչության մասին
Զբոսաշրջային ճամփորդությունների ուղեցույց հանդիսացող Business Traveller ռուսական մասնագիտացված պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի մասին, որն, ըստ հեղինակի, ավելի ու ավելի շատ ռուս զբոսաշրջիկների է գրավում:
Հոդվածը ներկայացնում է Հայաստանում սննդագիտության զբոսաշրջության առավելությունները: Հեղինակը ներկայացրել է Երևանի, Գյումրիի և հայաստանյան այլ քաղաքների ամենատարբեր հաստատությունները, որտեղ կարելի է համեղ ուտեստներ վայելել՝ փորձելով հայկական ազգային խոհանոցի գլուխգործոցները:
«Հայկական խոհանոցն այնքան տարատեսակ և զարմանահրաշ է, որ ինքն իրենով կարող է առանձին ուղևորության նպատակ դառնալ: Միայն հաշվի առեք, որ ստիպված եք լինելու շատ ուտել», - գրում է Հայաստան այցելած հոդվածագիր Մաքսիմ Պոպովը:
Հոդվածում ներկայացվում են նաև Հայաստանի գինու գործարանները, որտեղ էքսկուրսիաներ են անցկացվում:

















































