Հայկական տուրօպերատորը չի վճարել չվերթի գումարը. մանրամասներ՝ Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման մասին
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած մոտ հարյուր ՀՀ քաղաքացիների մի մասը գտնվում է օդանավակայանում, իսկ մի մասը հյուրանոցներում են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։
Վերջինս նշեց, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին, որի պատճառով էլ չվերթը չեղարկվել է։
«Նրանք ասում են, որ հայկական տուրօպերատորն իր ֆինանսական պարտականությունները չի կատարել, դրա համար չեղարկել են չվերթը»,–ասաց նա։ Մովսեսյանի խոսքով՝ ինքնաթիռը պատկանում է հունական ավիափոխադրող ընկերությանը, որն էլ պատրաստ է գումարը ստանալու դեպքում՝ մինչև առավոտ իրականացնել չվերթը։
Մովսեսյանը տեղեկացրեց, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է ավիափոխադրողի հետ։
Հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու քաղաքացիների կեցության հարցը, Մովսեսյանը պատասխանեց.
«Մենք 24 ժամ կապի մեջ ենք քաղաքացիների հետ, ասում ենք ինչով հնարավոր է՝ կաջակցենք, բայց պետք է հասկանալ, որ դեսպանությունն առանձին բյուջե չունի քաղաքացիների հյուրանոցային ծախսերը հոգալու համար»։
Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երևան– Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ չվերթները։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում