Կրակոցներ Երևանում. վարորդին դուր չի եկել իրեն ուղղված նկատողությունը
Այս գիշերը Երևանում կրակոցներ են հնչել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գերցենի փողոցում։
Փողոցի բնակիչների խոսքով՝ երկու տղամարդ բարձրաձայն ու հայհոյախառն վիճել են իրար հետ։
Վեճը ծագել է, երբ նրանցից մեկը մյուսին դիտողություն է արել մեքենան արագ վարելու համար։ Վարորդը, սակայն, ցավագին է ընդունել դիտողությունը և վիճել դիտողություն արած տղամարդու հետ ու ատրճանակով սկսել է անկանոն կրակոցներ արձակել։
Կրակոցներ արձակած վարորդը հեռացել է, սակայն ոստիկանության ծառայողները պարզել են կրակողի ով լինելն ու այժմ որոնում են նրան։

















































