«Իմ քայլում» կարծում են, որ Արարատ Միրզոյանն ուղղակի «ուզուրպացրել» է օրենսդրական նախաձեռնությունների հարցը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին գումարման Ազգային ժողովները մշտապես քննադատվում էին այն պատճառով, որ վերածվել էին դակիչ մարմնի. 80 եւ ավելի տոկոս նախագծերը բերում էր կառավարությունը, ոչ թե պատգամավորները, որոնք արագ–արագ՝ մի քանի արտահերթերում քվեարկում էին նախագծերը՝ դարձնում օրենքներ։ Սակայն օրենսդրական աշխատանքի կոչված պատգամավորները, որոնց ընտրում է ժողովուրդը, որպես կանոն, օրենսդրական գործունեությամբ չէին զբաղվում՝ օրենքներ չէին մշակում, օրինագծերի համահեղինակներ չէին։ Նրանցից շատերն անգամ ելույթներ չէին ունենում խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանների ժամանակ անգամ հարց չէին տալիս կառավարության անդամներին, չէին հանդիպում իրենց ընտրողների հետ, նրանց տարածքներում ծագած խնդիրներով չէին զբաղվում եւ այլն։ Այս բոլոր դժգոհությունների արդյունքում այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ պատգամավորի մանդատն ընդամենը անարգել եւ ապահով բիզնես անելու «մանդատ» է, սրա-նրա բիզնեսին «կռիշ» կանգնելու, բարձր աշխատավարձ ստանալու եւ ամենակարեւորը՝ ողջ տարին պետության հաշվին վոյաժների՝ գործուղումների մեկնելու լավ հնարավորություն։
Հետաքրքիր է, թե Հայաստանի ամենաերիտասարդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում այս իմաստով ինչ պատկեր է, եւ որ խմբակցություններն են առավել շատ հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով։ Չէ՞ որ այս խորհրդարանի ընտրությունները չեն կեղծվել, եւ միանգամայն արդար ու օրինական ընտրությունների ճանապարհով մեր հասարակությունը ձեւավորել է իր սրտի ուզած խորհրդարանը։ Արդյոք այս խորհրդարանը ծառայո՞ւմ է հասարակությանը եւ արդարացնում է հանրային հույսերը։
ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված 29 հարցերից՝ նախագծերից, 8 նախագիծ ներկայացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, 9 նախագիծ՝ «Լուսավոր Հայաստանը», 3-ական՝ «Իմ քայլից» Գեւորգ Պապոյանը եւ ԲՀԿ– ից՝ Սերգեյ Բագրատյանը, 1-ական՝ ԲՀԿ խմբակցությունից՝ Տիգրան Ուրիխանյանը, իմքայլական Արտակ Մանուկյանը (վերջինս՝ նաեւ Արսեն Ջուլֆալակյանի հետ համահեղինակությամբ) եւ 1 նախագիծ՝ Ալեն Սիմոնյան, Սիփան Փաշինյան, Նաիրա Ձոհրաբյան կազմը։ Այս բաժնում կառավարության որեւէ նախագիծ չկա։ Ի դեպ, «Իմ քայլում» կարծում են, որ օրենսդրական նախաձեռնությունների հարցը Արարատ Միրզոյանն ուղղակի «ուզուրպացրել» է՝ անգամ Լիլիթ Մակունցին չեն ներգրավում նախաձեռնություններին. ԱԺ նախագահը՝ իր «թիմով», որոշել է ոչ մեկին մոտ չթողնել այս ոլորտին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով