Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել մարմնավաճառը
Երևանում՝ Նաիրիտ գործարանի մոտ, ավազակային հարձակման է ենթարկվել մարմնավաճառուհին։
Երկու երիտասարդ մոտեցել են փողոցում կանգնած՝ մարմնավաճառությամբ զբաղվող կնոջը ու պայմանավորվել սեռական հարաբերության գնի շուրջ։ Այնուհետև տղաները նստել են մարմնավաճառի կողմից շահագործվող «Նիսսան Մարչ 1.2 Լ» մակնիշի ավտոմեքենան՝ մեկը առջևի աջ նստատեղին, իսկ մյուսը՝ վարորդի հետնամասի նստատեղին և ուղևորվել հյուրանոցի ուղղությամբ։ Հասնելով նախատեսված վայրը՝ մարմնավաճառը փորձել է ավտոմեքենան կայանել, որի ժամանակ տղաներից մեկն իր մոտ գտնվող պարանը գցել է նրա պարանոցին և ձգել, իսկ մյուսը ծալովի դանակով հարվածել է վերջինիս որովայնի շրջանին և պահանջել նշված ավտոմեքենան:
Չարագործներն այնուհետև հարվածել են կնոջ գլխին, քաշելով նրան տեղափոխել սրահի հետնամաս, ու դանակով մի քանի անգամ հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Դրանից հետո նստել են ավտոմեքենան և իրենք վարել այն։ Հասնելով Երևան քաղաքի Բագրատունյաց և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկ՝ կարմիր լուսացույցի տակ ավտոմեքենան կանգնել է, որի ժամանակ դանակահարված մարմնավաճառն իրեն դուրս է նետել մեքենայից, իսկ նրանք դիմել են փախուստի։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մարմնավաճառի վրա հարձակում գործած անձանց ինքնությունը պարզվել է, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, երկուսն էլ կալանավորվել են։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով