Քաղաքական կամքը վճռական նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարում. Էջմիածնի քաղաքապետ
Քաղաքական կամքը վճռական նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարում։ Այս մասին «Տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման նպատակով մեխանիզմների ներդնում. միջազգային փորձը եւ հետագա զարգացումը» թեմայով համաժողովում հուլիսի 24-ին ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ չի փոխվի կոռուպցիոն մտածողությունն ինչպես ՏԻՄ, այնպես էլ իշխանության կենտրոնական մարմինների մակարդակով, հաջողություն չի լինի։ «Այսօր տեղերում կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրը վստահության լիակատար բացակայությունն է տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հանդեպ։ Պետք է հաշվի առնել, որ հենց ՏԻՄ նեկայացուցիչների հետ շփվելիս են քաղաքացիները որոշակի վերաբերմունք կազմում ընդհանրապես իշխանությունների հանդեպ»,- նշել է նա։
Քաղաքապետն ավելացրել է, որ բացի մթնոլորտի փոփոխությունից եւ քաղաքական կամքից, հարկավոր են նաեւ օրենսդրական փոփոխություններ, կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրում։
Նա հավաստիացրել է, որ Էջմիածնի քաղաքապետարանն ընթանում է հաշվետվողականության բարձրացման ճանապարհով։
«Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում քաղաքապետարանն ազատել փոքր խնդիրներից եւ կենտրոնանալ ընդհանուր քաղաքականության մշակման վրա»,- ասել է Դիանա Գասպարյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով