Թե հետագայում ոնց ա Գոնսալես դարձել, չեմ կարող ասել. Օսիպյան
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է հետախուզվողներին Հայաստան վերադարձնելու հարցին:
Նարեկ Սարգսյանին, Միհրան Պողոսյանին և այլ անձանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում, հարցին նա պատասխանեց. «Հետախուզվողներին հայտանբերել է ոստիկանությունը՝ համագործակցելով դրսի գործընեկրենրի հետ: Մնացածը ոստիկանության խնդիր չէ: Բայց ես տեղեկացված եմ, որ համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում, որ հայտնաբերված անձանց արտահանձնեն»:
Նա նաև նշեց, որ Նարեկ Սարգսյանը գտնվելով ՀՀ-ում, անցակետերը հատել է Սարգսյան ազգանունով: «Թե հետագայում ոնց ա Գոնսալես դարձել, չեմ կարող ասել»,- հավելեց ոստիկանապետը:

















































