Ո՞վ է հաջորդը
Hraparak.am-ը գրում է.
«Սահմանադրական դատարանի շուրջ ձեւավորված մթնոլորտը եւ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը հարցեր են ծնում, որոնք պատասխաններ են ենթադրում։ Եթե ելնում ենք այն բանից, որ կադրային փոփոխություններն ինքնանպատակ չեն եւ յուրայիններին պաշտոնների նշանակելու ելակետից չեն բխում, ապա այս անհասկանալի, չձեւակերպված, չպատճառաբանված պահանջ-մարմաջի իմաստն ուղղակի չի հասկացվում։
Այդ ի՞նչ աշխարհացունց որոշումներ պետք է կայացնի ՍԴ-ն, որ իշխանությունը մտավախություն ունի, որ կարող են չկայացվել, եւ ըստ այդմ՝ կտուժեն Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ հասարակությունը։ Այդ ի՞նչ հրահանգ-պահանջ է իջեցվել ՍԴ-ին, նրա անդամներին ու նախագահին մինչ օրս, որ նրանք չեն կատարել, ուստի ծագել է արմատական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը։ Ի վերջո, ի՞նչ առաքելություն է գործող իշխանությունը վերագրում Սահմանադրական դատարանին, որն իրականացնելու առումով անհանգստություններ ունի, ուստի որոշել է ապահովագրել իրեն եւ մեզ՝ փոխելով ՍԴ ողջ կազմը։
Այս հարցերի պատասխանները կարծես չեն հնչել, եւ իշխանությունների հանդեպ հավատով ու համակրանքով լցված ՀՀ քաղաքացիներն անգամ չեն ըմբռնում ՍԴ-ի նկատմամբ չհայտարարված «պատերազմի» իմաստը։ Իսկ հանրության այն հատվածը, որը նման հույս ու հավատով չի լցված ՀՀ իշխանությունների հանդեպ, մեկ այլ հարց է հնչեցնում՝ ո՞վ է հաջորդը։
Ենթադրենք՝ Հրայր Թովմասյանն էլ տրվեց ճնշումներին եւ հրաժարական ներկայացրեց, ինչպես Գագիկ Հարությունյանը եւ մյուսները։ Ո՞վ է լինելու իշխանությունների հաջորդ թիրախը՝ գլխավոր դատախա՞զը, պաշտպանության նախարա՞րը, Արցախի նախագա՞հը՝ ո՞վ։ Նրանք կարծում են, որ առանց «ներքին թշնամու» կոնկրետ կերպարի այս իշխանությունները չեն կարող գոյատեւել, ուստի ո՞վ է հաջորդը»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով