Տարօրինակ պատմություն փլատակների տակ մնացած 110 ոչխարի եւ նրանց տիրոջ մասին
Ապրիլի 19-ին, ժամը 12:27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արփենի գյուղի «Հին գյուղ» կոչվող տարածքի վերջնամասում փլուզվել է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է Ս. Մ.-ի անասնագոմի (78 մ X 11 մ, կառուցված 1953 թ․) մի հատվածի տանիքը և պատերը՝ (35 մ X 11 մ):
Ըստ սեփականատեր Ս. Մ.-ի՝ փլատակներում են մնացել մոտ 110 մանր եղջերավոր անասուն:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 գառ, որից հետո քաղաքացի Մ.-ը հրաժարվել է հետագա օգնությունից:
Թե ինչու է 110-ից դուրս բերվել ընդամենը չորս գառ եւ ուր մնաց մնացած 106 ոչխարը, մնում է հարցական:
Հարցական է մնում նաեւ այն, թե110 ոչխար պահող մարդն ինչու է այնքան ժլատ, որ զլանում է անգամ վերանորոգել վթարային գոմը:
Ահա այսպիսի տարօրինակ մարդիկ են ապրում Հայաստանում: Բողոքում են, բողոքում, բայց անգամ իրենց եկամտի աղբյուր գոմը չեն ցանկանում նորոգել: Հետաքրքիր է, ո՞վ պետք է իր փոխարեն վերանորոգեր գոմը, որտեղ իր իսկ՝ Ս.Մ.-ի վկայությամբ գտնվել է մոտ 11 հազար դոլարի ապրանք:
Top-News.am


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել