Ինչո՞ւ ԲԴԽ-ն չի տարածում խոստացած հայտարարությունը
Մի քանի օր առաջ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանից հետաքրքրվել էինք, թե ի՞նչ կարող է ասել Նիկոլ Փաշինյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցում դատավորների մասին արած մի շարք ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ։ Մակյանը խուսափեց մեր հարցին պատասխանելուց։ «Միանգամից կանխեմ հարցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ, շուտով կհրապարակայնացվի, կտեսնեք»,-մեզ հետ զրույցում ասել էր Մակյանը՝ հավելելով․ «Ներկայացված դիրքորոշումը հավաքական է՝ և՛ որպես դատավոր, և՛ որպես ԲԴԽ անդամ՝ կկարդաք, դա նաև իմ դիրքորոշումն է»,-գրում է hraparak.am-ը։
Անցել է երեք օր, բայց ԲԴԽ-ի հայտարարությունը չկա ու չկա։ Երևի էլի համարձակությունները չի հերիքել պատասխանել՝ արձագանքելով «մեծարգո պարոն վարչապետին», որը դատավորների մասին հերթական ստորացնող, նվաստացուցիչ արտահայտություններն էր թույլ տվել։ «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում»,-ասել էր Փաշինյանը։ Եթե դատավորների դատարանի կարգավիճակ ունեցող այս մարմինը, որին վերապահվելու է դատական բարեփոխումների մեծ առաքելությունը, չի համարձակվում, չի կարողանում արձագանքել եւ դատական համակարգի «թասիբը» պահել, ապա պետք է արձանագրենք, որ այս համակարգն աղետալի վիճակում է, իսկ դատավորները՝ միանգամայն անպաշտպան։
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն էլ մեր հարցերին անորոշ պատասխան տվեց՝ հարցը գցելով ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի վրա։ «Ես կարծում եմ, որ այսօր ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հարցազրույցի է հրավիրված, և էնտեղ էդ հարցի վերաբերյալ պետք է փորձի որոշակի տեղեկատվություն տալ Բարձրագույն դատական խորհրդի անելիքների մասին։ Ես քննարկմանը ներկա չեմ եղել և չեմ կարող ասել՝ ինչ է ասել Մակյանը և ինչ է կատարվել։ Բայց գիտեմ, որ այսօր Գրիգոր Բեքմեզյանը Ձեր բարձրացրած հարցին փորձելու է պարզաբանում ներկայացնել»,-ասաց Փոլադյանը։
Մեր հարցին, թե անկախ այն բանից Բեքեմեզյանն ինչ կասի կոնկրետ որեւէ լրատվամիջոցի, մեզ հետաքրքրում է՝ ԲԴԽ-ն հայտարարություն պե՞տք է տարածի, թե՞՝ ոչ։ Դատական դեպարտամենտի ղեկավարն ասաց․ «Որևէ հայտարարություն չի տարածել, ես այնքանով եմ տեղեկացված, որքանով ես ինձ երբևէ իրավասություն չեմ վերապահի մեկնաբանելու Բարձրագույն դատական խորհրդի ասածներն ու որոշումները»։ Մեր ճշտող հարցին՝ Բեքմեզյանը կասի՞, թե ինչու չի տարածում ԲԴԽ-ն հայտարարություն, Փոլադյանը կրկնեց․ «Ես տեղեկատվություն ունեմ, որ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն այսօր այդ հարցով խոսելու է»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում