Ինչո՞ւ է ԱՄՆ մեկնել Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը. մանրամասներ
ArmDaily.am-ն արդեն անդրադարձել էր հուլիսի 13-ին՝ շաբաթ օրը Արարատ Միրզոյանի նախագահությամբ անցկացված Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստին, որի օրակարգում էր նաև «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը։ Ըստ այդմ՝ որոշում էր կայացվել մի շարք բաժիններ միավորել կամ վերանվանել։ Վարչությունների վերանվանմանը պիտի հաջորդեր դրանց լուծարման գործընթացը, ինչն իր հերթին ենթադրում է աշխատակիցների աշխատանքից ազատում, ապա նոր պայմանագրերի կնքում։
Մենք նշել էինք, որ սա հին, անցանկալի կադրերից ազատվելու և աշխատակազմը նորերով համալրելու ամենահարմար տարբերակն է, որի հիմնական նպատակը «կադրային ջարդ» ձևակերպումից խուսափելու անհաջող փորձն է։
Օրեր առաջ մամուլն անդրադարձել էր նաև ԱԺ-ում ստեղծված լարված մթնոլորտին՝ նշելով, որ վերոհիշյալ փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ պիտի չունենա, կամ ներկայիս 230 պետծառայողի փոխարեն՝ հարյուր հաստիքով պետք է բավարարվի:
Փոխարենը՝ առաջարկվող փաթեթի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի առնվազն 300 կադրերը կամ կկրճատվեն, կամ կդառնան սոսկ քաղիրավական պայմանագրով աշխատողներ, այսինքն, նրանք այլևս պետծառայողի մասին օրենքով պաշտպանված չեն լինի, կունենան խոցելի կարգավիճակ, կզրկվեն սոցիալական երաշխիքներից, բարձր աշխատավարձի հնարավորությունից ու առաջխաղացման դասային աստիճանի հնարավորություններից:
Հատկանշական է, սակայն, որ մի կողմից ԱԺ-ում կրճատումներ են, մյուս կողմից Արարատ Միրզոյանն իր հետ ԱՄՆ շրջագայությունների է տարել նաեւ իր օգնական Վահան Կոստանյանին, սակայն ուշագրավն այն է, որ խորհրդարանի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Վահան Կոստանյանի անունը չկա պատվիրակության կազմում։
Նշենք նաև, որ Միրզոյանի պատվիրակության այցը ԱՄՆ բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի։ ԱԺ 9 հոգանոց պատվիրակությունը 10-12 օր մնալու է ԱՄՆ-ում:
Ընդ որում՝ եթե յուրաքանչյուր խմբակցությունից ԱՄՆ են մեկնել մեկական անձ է մեկնել՝ Արման Աբովյանը՝ ԲՀԿ-ից, Էդմոն Մարուքյանը՝ ԼՀԿ-ից,, ապա «Իմ քայլից»՝ բացի Արարատ Միրզոյանից նաև Լիլիթ Մակունցն ու Աննա Կարապետյանը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում