Հայաստանի զինված ուժերում սերնդափոխություն է տեղի ունենում. Նիկոլ Փաշինյան
Այսօր մեր աչքի առաջ մի տեսարան է, որը խորհրդանշում է այն սերնդափոխությունը, որ տեղի է ունենում ՀՀ-ում, Հայաստանի զինված ուժերում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ վարչական համալիրում, Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ դիմելով ներկաներին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, որոնք գտնվում են արցախյան ազատամարի ակունքներում: Այս հրապարակում կանգնած են ավագ խմբի սպաներ, որոնք արդեն ծառայական բավական տպավորիչ ուղի ունեն եւ այդ ուղին խորհրդանշող շքանշաններ:
Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, որոնք իրենց կյանքում առաջին անգամ ստանում են սպայական կոչում: Սպայական ծառայությունը թերեւս կամային ամենաբարձր չափանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետեւ պահանջում է կամք, անվերապահ եւ առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ եւ առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը: Սա բարոյական ինտելեկտուալ հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է:
Այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել այսպիսի անկրելի թվացող բեռ:
Լինել սպա, լինել հրամանատար նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ: Լինել սպա, նշանակում է ստանձնել այդպիսի հրամանների կատարումը:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձեւակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետեւ հրամանները պետք է լինեն խելամիտ, արդարացված, իրավիճակի ճշգրիտ գնահատականներից բխող եւ այնպիսին, որ ծառայեն ՀՀ զինված ուժերին, ՀՀ-ին եւ նրա ժողովրդին: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը:
Ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով: Այդ հարգանքը ձեռքբերում է, որ ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է կամ արդեն վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկատմամբ իր ունեցած հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով:
Այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը մաղթում եմ, որ լինի առավել արդյունավետ, առավել հաղթական բոլորիս համար:
Ուզում եմ առանձնահատուկ ողջունել ձեր շարքերում կանանց ներգրավվածությունը, որ արդեն երկար տարիներ տեղի ունի ՀՀ զինված ուժերում: Սա մեր հանրության վերափոխման կարեւորագույն ցուցիչ է, որովհետեւ կանայք Հայաստանում ունեն հսկայական ներուժ: Կանայք մեր բնակչության մեծամասնությունն են եւ մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որ նրանք կարողանան արդյունավետ եւ արժանապատիվ ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետությանը, Զինված ուժերում, պետական ծառայության, տնտեսության մեջ եւ ամենուր:
Ես ուզում եմ մաղթել, որ ձեր ծառայության արդյունքում հասնեք նրան, որ կրեք գեներալական ուսադիրներ: Ուզում եմ մաղթել, որ այդ պրոցեսը լինի ոչ թե կապերի, ծանոթությունների արգասիք, ես հավատացած եմ, որ դա կլինի ձեզնից յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում