Փոքրիկ հերոսը. Արգինայում 8-ամյա Արմենը փրկել է ջրանցքն ընկած իրենից մեծ երեխային (ֆոտո)
Արմավիրի մարզի Արգինա գյուղում 8-ամյա Արմենն օգնել է` ջրանցքն ընկած իրենից տարիքով մեծ երեխային, փրկել նրան խեղդվելուց: NEWS.am-ի հետ զրույցում 8-ամյա Արմենի մայրը` Ագապի Պետրոսյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին, երբ երեխաները գնացել են «Մայր առու» կոչվող արագահոս ջրանցքը խաղալու:
«Թե ոնց է եղել խաղալիս երեխաներից մեկը, ով Արմենից մեծ է մի քանի տարով, մտել է գետը, մյուսն էլ ասել է, թե եթե չկարողանաս լողալ մենք քեզ կփրկենք, կհանենք առվից: Երեխան մտել է ջուրը, լողալ չի իմացել եւ սկսել է խեղդվել, Արմենը իրեն չի կորցրել, մի պարան է գտել, կապել է քարից ու գցել ջրանցքը, որ երեխան բռնի ու շատ բարձր հարայհրոց է գցել: Լավ է, որ գոնե մոտակա այգիներում աշխատողներ են եղել, եկել են հասել, երեխային փրկել են»,- պատմեց մայրը:
8-ամյա Արմենը, սակայն, մոր խոսքով, դեպքից հետո շատ է վախեցել, հոգեբանական ծանր ապրումներ ունի, գիշերը անընդհատ տեղից վեր է թռչում, իրեն թվում է, թե ընկերը խեղդվում է:
Արմենի մայրը, Ագապին ասաց, որ ճիշտ է, երեխան ինքն անմիջապես չի հանել ջրանցքն ընկած երեխային, սակայն եթե այդ պահին ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է` դեպքը ողբերգական ավարտ ունենար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում