Ռոբերտ Քոչարյանի գործում ՍԴ-ի սխալվելն անթույլատրելի է. Հրայր Թովմասյան
Այն հանգամանքը, որ քաղաքական ամբողջ կյանքը կարող է ծավալվել մեկ քրեական գործի շուրջ, որևէ երկրի համար լավ չէ, այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։
«Ցանկալի է, որ քաղաքական երևույթները ծավալվեն համապետական ընտրությունների կամ դրան համարժեք այլ իրադարձության շուրջ։ Այնուամենայնիվ, սա ստանդարտ գործ չէ նաև ՍԴ-ի համար, բայց ոչ թե այն պատճառով, որ կա հանրային այդքան մեծ հետաքրքրություն, այլ այն պատճառով, որ վիճարկվող նորմն էականորեն տարբերվում է մյուս հոդվածներից։ Երկրորդ, որ շատ ավելի կարևոր է, մենք երբևէ այս նորմի կիրառման պրակտիկա չենք ունեցել։ Ինձ համար, վստահեցնում եմ, այն սովորական մի գործ է՝ անկախ քաղաքական և իրավական հետաքրքրությունից։ Իմ և ՍԴ մյուս դատավորների համար այն շարքային գործ է», - հավաստիացրեց Հրայր Թովմասյանն՝ ավելացնելով, որ այս գործում ՍԴ-ի սխալվելն անթույլատրելի է։
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը որևէ գործով, որևէ դեպքում չեն տալիս վերջնական վերդիկտներ և նույնիսկ չեն որոշում՝ տվյալ հոդվածը համապատասխանու՞մ է եվրոպական կոնվենցիային, թե՞ ոչ։
«Բայց նրանց փորձառությունը, ստանդարտները, որոնք կան եվրոպական երկրներում, մեզ օգնելու են, մենք կարևորելու ենք դրանք՝ նշված գործով որոշում կայացնելու համար։ Գործով վերջնական ակտը, սակայն, կայացնելու է ՍԴ-ն», - շեշտեց ՍԴ նախագահը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում