Պրակտիկայում չեմ հիշում, որ դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվեր. ԲԴԽ նախագահ
Դատական պրակտիկայում չեմ հիշում, որ խուզարկության արդյունքում դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը։
«Փաստաթղթերի, քաղաքացիական եւ քրեական գործերի առգրավում հիշում եմ, բայց պրակտիկայում չեմ հիշում, որ համակարգիչ առգրավի»,–ասաց նա։
Հարցին՝ դատավորի աշխատասենյակը խուզարկելուց առաջ ՀՔԾ-ն ԲԴԽ-ի ուղղված իրազեկման մեջ ի՞նչ էր նշել, Վարդազարյանը պատասխանեց, որ մի քաղաքացիական գործով «Դատական օրենսգրքի» 52 հոդվածի համաձայն՝ քննչական գործողություններ պետք է կատարվեն: Հիշեցնենք, որ այսօր դատավոր Գրիգորյանին հրավիրել էին ԲԴԽ՝ նրա աշխատասենյակում կատարված խուզարկության հարցով։
Ավելի վաղ ՀՔԾ–ից հայտնել էին, որ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացմանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում