Հրաժարականից 9 ամիս անց երդում տված Նախշուն Տավարացյանը կրկին հրաժարական տվեց
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ Այս մասին հայտնեցին ԲԴԽ–ից։
Դիմումում գրված է, որ ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով ԲԴԽ-ի` որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որևէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիությունը, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը, հրաժարական է տալիս` որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ և գտնում է, որ իր գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր` էլ ավելի կբարձրացնի դատական իշխանության հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը:
Տավարացյանը, միաժամանակ, խնդրել է Բարձրագույն դատական խորհրդի նիստում հրաժարականի դիմումը քննարկել իր բացակայության պայմաններում:
Հիշեցնենք որ Նախշուն Տավարացյանը 2018 թ. նոյեմբերին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել էր երդվել և ստանձնել իր լիազորությունները, 9 ամիս անց, սակայն նա մտափոխվել էր։ Հուլիսի 11–ին կայացած դատավորների ընդհանուր ժողովին Տավարացյանը երդվել էր, որպես ԲԴԽ անդամ և ստանձնել իր լիազորությունները։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում