Սա մի քիչ տնօրենների որակի մասին է, ցավոք սրտի, խոսում
Լրագրողների այն հարցին էլ, թե ինչու՞ են ոսումնական հաստատությունների տնօրենների մեծամասնությունը հանրապետական, նախարարը պատասխանեց․
«Ես հիշում եմ դեպքեր, երբ տնօրենների բացարձակ մեծամասնությունը մի ժամանակ այլ կուսակցության անդամ էր: Սա մի քիչ տնօրենների որակի մասին է, ցավոք սրտի, խոսում, որովհետեւ մարդը կարող է կուսակցության անդամ դառնալ իր համոզմունքով: Եթե կուսակցության անդամ է դառնում միայն պաշտոնի կամ կարիերայի համար, դա չեղավ, որ ուժեղացնում է տվյալ կուսակցությանը: Իմ կարծիքով, նաեւ հանրապետական կուսակցությունն այս իմաստով դիտարկումներ կունենա»:
Լևոն Մկրտչյանը նշեց նաև, որ դպրոցներն ընտրությունների փուլում դառնում են «կարևոր ռեսուրս բոլոր կուսակցությունների համար» և դրանք «պետք է խնայել»։
«Մտավորական սերուցքն է դպրոցներում. մենք 40 հազար ուսուցիչ ունենք, եթե կուսակցությունները պիտի գործեն, բնական է, որ այս ուսուցիչները պիտի ներառված լինեն կուսակցությունների մեջ, որովհետեւ նրանք են մտավորական սերուցքը: Բայց ինչպես անել, որ նրանց կուսակցական պատկանելությունը չխանգարի տվայլ որոլորտի կենսագործունեությանը: Այս խնդրի լուծումը, բացի օրենսդրությունից, երեւի մեխանիզմի կարիք էլ ունի», - ասել է նախարարը:
Zham.am


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...