Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին 6 ամիսներին աճել է 12.8 տոկոսով: Այդ թվում աճել է օտարերկրյա անձնագրերով անձանց այցերի թիվը։ Զգալիորեն աճել է Գերմանիայից եկած քաղաքացիների թիվը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«12.8 տոկոսով աճել են զբոսաշրջային այցերը դեպի Հայաստան: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց այցերի աճը ավելի բարձր է՝ 14.4 տոկոս: Իսկ կա մեթոդաբանություն, որը տարանջատում է, թե որ այցելություններն են համարվում զբոսաշրջային, որոնք ոչ զբոսաշրջային: 12.8 տոկոս աճն իրենից ներկայացնում է 98.5 հազար մարդ 6 ամսում՝ օտարերկրյա անձնագրով:
Այսինքն` դրանք այն մարդիկ են, ովքեր Հայաստան են եկել իրենց հանգիստը կազմակերպելու համար: Այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստան է եկել Ռուսաստանի քաղաքացիությամբ 55 հազար մարդ, 6 հազար մարդ՝ Գերմանիայի քաղաքացիությամբ»,-ասաց նախարարն ու դա զգալի աճ համարեց:
Տոկոսային արտահայտությամբ ամենաբարձր աճը Գերմանիայի քաղաքացիների գծով է, իսկ բացարձակ արտահայտությամբ ամենաբարձր աճը՝ Ռուսաստանի քաղաքացիների գծով: Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակը՝ 342 հազար մարդ, մոտեցել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի մոտ 47-48 տոկոսին: Նախարարը սա շատ կարևոր ցուցանիշ համարեց։
Այս տարվա 6 ամիսների ընթացքում գրանցվել է Չինաստանից Հայաստան այցերի 53.5 տոկոս աճ: Դա բացարձակ առումով դեռ փոքր ցուցանիշ է, սակայն Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև դեռ ուժի մեջ չմտած ազատ վիզաների համակարգը մեծ հետաքրքրություն կառաջացնի: Ճապոնիայից Հայաստան այցերը ևս ավելացել են 22 տոկոսով, ավելացել են նաև Հարավային Կորեայից այցերը։
Նախարարն այդ ցուցանիշները համարեց աշխատանքի արդյունք: «Հայաստանն իր տնտեսական, զբոսաշրջային, քաղաքական նոր իրականության պայմաններում զգալի հետաքրքրություն է առաջացրել այցելողների համար: Կարծում ենք, մեծ պոտենցիալ կա առաջիկա տարիներին այցելողների քանակն ավելացնելու»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը վստահություն հայտնեց, որ տարեվերջին կունենանք զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ: Առավել ակտիվ շրջան է տարվա երկրորդ հատվածը։ Նա նշեց՝ պետք է մեծ ուշադրություն դարձնեն ենթակառուցվածքներին. ճանապարհները չափազանց կարևոր են, քանի որ Հայաստանը առանձնահատուկ է նրանով, որ զբոսաշրջիկը միայն Երևանում չէ, որ անցկացնում է իր ժամանցը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում