ՉԼ․ ԱԻԿ - «Արարատ-Արմենիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» հուլիսի 17-ին Ստոկհոլմում կմրցի Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի հետ։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում ԱԻԿ-ին, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․20 գործակցով։ «Արարատ-Արմենիայի» հաղթանակն ունի 12․00, ոչ ոքին՝ 6․50 գործակից։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։
Հիշեցնենք, որ Երեւանում 2։1 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիան»։