Անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քննարկմանը հրավիրել են կառավարության ներկայացուցիչներին՝ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարին, որոնք չեն ներկայացել։
«Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն: Ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ և հենց այսօր գրավոր կդիմեմ վարչապետին՝ ստանալու պարզաբանումներ, թե ինչո՞ւ երկու նախարարները, որոնք շահագրգիռ տեսքով հայտարարություններ են տարածում, հարցազրույցներ են տալիս Սևանի հետ կապված, այսօր այստեղ չեն պատասխանելու մեր հարցերին», - ասաց Զոհրաբյանը:
Իսկ մինչ այդ նա նշեց, որ Սևանա լիճն այսօր հիվանդ է և սա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ։ «Բոլորս հասկանում ենք, որ Սևանը ազգային անվտանգության խնդիր է, բոլորս էլ ընդունում ենք, որ Սևանն այսօր հիվանդ է և սա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը նկատեց, որ այս խնդիրը բազմիցս բարձրացվել է բնապահպանների կողմից, բայց այդպես էլ արձագանք չի ստացվել: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որպես պատգամավոր՝ ինքը բազմիցս տեղեկացվել է, որ տարիներ շարունակ ստացվել են դրամաշնորհներ Սևանի ափամերձ հատվածների մաքրման համար, մինչդեռ դրանք ըստ նշանակության չեն օգտագործվել։
«Ես չեմ խախտի որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց իրավունք ունեմ ողջախոհ կասկածներ ունենալ, որ այդ գումարներն ուղղակիորեն անխղճորեն փոշիացվել են, ինչը հիմք եղավ, որ ԲՀԿ-ն հանդես գա նման նախաձեռնությամբ», - ասաց Զոհրաբյանը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում