Ռուստամ Բադասյանը ցանկանում է աշխատել սեփական թիմով. Հայտնի է Տիգրան Խաչիկյանի ազատման պատճառը
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հրաժարական է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պահանջով։
NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Խաչիկյանն ասաց, որ նախարարը ցանկացել աշխատել իր թիմով, իսկ ինքը չի տեղավորվել այդ թիմում. «Իմ հրաժարականը պայմանավորված էր նախարարի՝ սեփական թիմով աշխատելու ցանկությամբ եւ իմ՝ սեփական թիմում չտեղավորվելու հանգամանքով»։
Իսկ թե ինչով է պայմանավորված նախարարի այդ դիրքորոշումը, Տիգրան Խաչիկյանը նշեց, որ դա անձի ընկալման տիրույթում է. «Ցանկություն էլ չունեմ պարզելու ընկալման տիրույթը պայմանավորող գործոնները»։
Տարաձայնությունների մասով նա նշեց, որ մասնագիտական հարցերում տարաձայնությունները չեն հանգեցրել դիրքորոշումների էական տարբերությունների։
Այսօր Տիգրան Խաչիկյանը հայտնել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին։ Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2019-ի ապրիլի 4-ին։
«Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում եւ մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին վստահության համար: Աստված պահապան բոլորիս...»,–գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում