Ինչո՞վ է պայմանավորված Սասուն Միքայելյանի եւ Գագիկ Ծառուկյանի մտերմացումը. Վերադասավորումներ կլինե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որքանո՞վ եք հնարավոր համարում աշնանը պառլամենտի ներսում վերադասավորությունները՝ հարցրինք ԲՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանին։ «Վերադասավորումներ, գոնե մեր թիմում, չկան եւ հնարավոր էլ չեն»: Հակառակը` տեսակետ կա, որ ձեր թիմը կուժեղանա։ «Մեր թիմն իր տեղում է, որեւէ մեկի հետ միավորվելու, առավել եւս բաժանվելու հակում, նախադրյալներ չունի, իսկ եթե վերադասավորություններ կլինեն մյուս թիմում, ենթադրվում է՝ դա կլինի կառավարող խմբակցությունում, թող լինի, մենք դրան կվերաբերվենք հարգանքով, որովհետեւ դա իրենց քաղաքական որոշելիքն է»:
Ի դեպ, խոսում են, որ վերջին շրջանում շատ ջերմացել են հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ։ «Սասուն Միքայելյանի նկատմամբ անձամբ ես շատ մեծ հարգանք ունեմ, նա վաստակ ունեցող ազատամարտիկ է։ Պարոն Ծառուկյանն էլ բոլորի հետ, ովքեր էս երկրի համար ինչ-որ լավ բան են արել, ունի բարիդրացիական հարաբերություններ։
Քաղաքական ասպեկտով ես չեմ կիսի Ձեր տեսակետը, Սասուն Միքայելյանի հետ զուտ անձնական մտերմություն է՝ իրենք միշտ են մտերիմ եղել, որովհետեւ իրենց բնույթով, ավանդապաշտությամբ, ուղղախոսությամբ շատ մեծ ընդհանրություններ ունեն, իրենց մտերմությունը նաեւ այդ գործոնով է պայմանավորված, եւ պետք չէ այն կապել սպասվող, ենթադրյալ վերադասավորությունների հետ»:
Պառլամենտում խոսում են, որ Սասունն ու Արարատ Միրզոյանը միմյանց հետ պրոբլեմ են ունեցել։ «Դրա մասին իմացել եմ համացանցից, ինչը կարող է բացարձակ իրականության հետ կապ չունենալ։ Լրացուցիչ ինֆորմացիա չունեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում