Կադրային «թավշյա» ջարդ Ազգային Ժողովում
ArmDaily.am-ը գրում է.
«Հուլիսի 13-ին՝ շաբաթ օրը Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ: Ի թիվս այլ հարցերի նիստի օրակարգում է եղել նաև Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։ Խորհրդում, մասնավորապես որոշում է կայացվել, օրինակ, միացնել իրավական և տնտեսական փորձաքննության բաժինները և անվանել այն «Փորձագրտության և վերլուծության վարչություն», «Անձնակազմի կառավարման վարչությունը վերանվանել» «Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն», «Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը» վերանվանվել է «Հասարակայնության հետ կապի և հաղորդակցության վարչություն», «Քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը» միացվել է «Ընդհանուր բաժնի« հետ և անվանվել «Քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչություն»։ Կոսմետիկ և ոչ բովանդակային մի շարք փոփոխություններ ևս կատարվել են, որոնք խիստ անհանգստացրել են հատկապես ԱԺ աշխատակազմի հնաբնակ աշխատակիցներին։
ArmDaily.am-ի հետ զրույցում նրանք տարակուսում են, թե ինչ նշանակություն ունի վարչությունը կկոչվի «Ֆինանսական վարչություն», թե «Ֆինանսական կառավարման և հաշվառման վարչություն», եթե դրա գործառույթներն իրականում որևէ փոփոխություն չեն ենթարկվում։
Բանն այն է, որ նման փոփոխություններ արդեն մեկ անգամ կատարվել են և դրանց նպատակն ամենևին էլ Ազգային ժողովի աշխատակազմի արդյունավետության բարձրացումը չի եղել։ Իրականում, վարչությունների վերանվանմանը հանջորդում է դրանց լուծարման գործընթացը, ինչն իր հերթին ենթադրում է աշխատակիցների աշխատանքից ազատում, ապա նորերի ձևավորում, այդ թվում՝ նոր աշխատակիցների հետ պայմանագրերի կնքում։ Սա հին, անցանկալի կադրերից ազատվելու և աշխատակազմը նորերով համալրելու ամենահարմար տարբերակն է, որի հիմնական նպատակը «կադրային ջարդ» ձևակերպումից խուսափելու անհաջող փորձն է։ Հարկանշական է, որ այս փոփոխությունը կատարվել է ոչ աշխատանքային օրը հրավիրված արտահերթ նիստի ընթացքում՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում