ԱԻՆ-ի փրկարարները ստիպված «կիպիծելկնիկով» են սուրճը եփում, գազ չունեն
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մի շարք ստորաբաժանումներում գազամատակարարումը դադարեցված է, հրշեջ փրկարարներն արդեն երկու շաբաթ զրկված են ամենատարրական կենցաղային պայմաններից՝ տաք ջրով լվացվելու հնարավորություն չկա: Եվ այս խնդիրն առավել ուշագրավ է դառնում հատկապես Երևանի քաղաքապետարանում ղեկավար կազմին բաշխվող միլիոնանոց պարգևավճարների ֆոնին, կամ Սոցապնախարարության, որտեղ նորանշանակ աշխատակազմի ղեկավար Ստեփան Մաչյանն աշխատավարձի 170 %-ի չափով պարգևատրել է նախարարի կաբինետի անձնակազմին:
Մեր աղբյուրը հումորով նկարագրում է՝ «օրվա հախուռն կանչերը սպասարկելուց հետո տղերքը «կիպիծելնիկով» ջուր են տաքացնում, որ կեղտոտված ձեռքերը լվանան, հետո էլ նույն «կիպիծելնիկը» մտցնում են սրճեփի մեջ, որ կիսաեփ սուրճով թարմանան»:
Եվ ուշագրավն այն է, որ նույն քաոտիկ վիճակում են հայտնվել մայրաքաղաքի բոլոր 12 հրշեջ փրկարարական ջոկատների գրասենյակները միաժամանակ:
Իրավիճակի պատճառաբանությունը հետևյալն է՝ տարվա լիմիտը սպառված է: Այս պատասխանից առնվազն երկու հետևություն կարելի է անել՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կանխավ լիմիտավորել է գազի (գուցե՝ նաև հոսանքի) ծախսերը, և այնքան գծուծ հաշվարկով, որ եղածով հազիվ տաք ձմռան սեզոնը տարվա կեսն է հաղթահարել:
Մյուս վարկածն այն է, որ նախարար Ցոլակյանն իրավիճակին չի տիրապետում և, ինչպես փրկարարներն են ձևակերպում՝ բոլորին օգնող փրկարարներն ամենաանպաշտպանն են դարձել այս նախարարի կառավարման շրջանում:
«ԱԻՆ լրատվական ծառայությունում խնդրի մասին կարճ ձևակերպեցին՝ պատճառաբանելով, թե «խնդիրը տեխնիկական է, առաջիկա օրերին անպայման լուծում կստանա»: Հաջորդիվ հարցին՝ այդուհանդերձ սպառման գազի պարտքե՞ր կան, թե՞ իսկապես նախարարությունը լիմիտավորված սահման է դրել հրշեջ ջոկատների համար, պատասխանող անձը նորից նույնը կրկնեց՝ խուսափելով այլ մանրամասներ հաղորդել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում