Մխիթարյանի մարդկային քայլը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում օգնել է անօթեւանի, հայտնում է mirror.co.uk-ը:
Դուրս գալով քաղաքի կենտրոնում գտնվող San Carlo իտալական ռեստորանից՝ Հայաստանի հավաքականի ավագը մոտեցել է իր Mercedes C3 AMG ավտոմեքենային, որի մոտ տեսել է անօթեւանին եւ նրան տվել 5 ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ բրիտանական մամուլի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդում» 28-ամյա Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը կազմում է 180 հազար ֆունտ ստերլինգ: