Պատգամավորներին «հակաբեղմնավորիչ» շոկոլադ են հյուրասիրել
Ազգային ժողովում այսօր ԱԺ նախագահի կարգադրությամբ ձեւավորված հասարակական հիմունքներով խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորում»-ի հետ համագործակցության շրջանակում տեղի է ունեցել «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի»-ի ներկայացում: Քննարկմանը հրավիրված են եղել ԱԺ պատգամավորները և նշվել է, որ քննարկման թեման լինելու է սելեկտիվ աբորտների և ընդհանրապես կանանց առողջության հետ կապված խնդիրների մասին: Քննարկումից րոպեներ անց պարզ է դարձել, որ հիմնական թեման Ստամբուլյան կոնվենցիան է: Սկսել են կոնվենցիայի քարոզն անել, ցուցադրել են ֆիլմեր՝ նշելով, թե ինչ վատն են այն երկրները, որոնք չեն ընդունել այն: Նաև հույս են հայտնել, որ Հայաստանն անպայման կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան:
ArmDaily.am-ի տեղեկություններով ժողովի վերջում Ազգային Ժողովի պատգամավորների սեղաններին դրված են եղել «Հակաբեղմնավորիչ» անունով շոկոլադներ։
Դրանք ունեցել են հակաբեղմնավորիչ միջոցների ձև՝ պահպանակների, ներարկիչի, դեղահաբերների և այլն։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում