Մետրոյի աշխատակիցների աշխատավարձերի չափը վերջին անգամ փոխվել է 4 տարի առաջ
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» օրաթերթը շարունակում է անդրադառնալ տարբեր բնագավառների աշխատակիցների աշխատավարձերին: Խոսքը հատկապես ռիսկային ոլորտներին է վերաբերում, ուր աշխատավարձերը, մեղմ ասած, անբավարար են: Նախորդ համարներում անդրադարձել էինք թատրոնների դերասանների, փրկարարների և հրշեջների աշխատավարձերին և տարվա ընթացքում ստացած պարգևատրումներին:
Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ընկերության աշխատակիցների աշխատավարձը վերջին անգամ փոխվել է 2015 թվականին՝ կապված նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ: Աշխատակիցների (պաշտոնների, մասնագիտությունների) աշխատավարձի կազմման համար որպես չափորոշիչ հիմք են ընդունվել ԱՊՀ երկրների մետրոպոլիտենի աշխատողների (պաշտոնների, մասնագիտությունների) աշխատավարձերի համամասնությունները:
«Ընկերությունում՝ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, աշխատողների հաշվարկված աշխատավարձը միջինացված հաշվարկով կազմում է՝ ամենացածրը՝ 96 161, միջինը՝ 160 000, բարձրը՝ 345 838 դրամ», - ասված է պատասխանում:
Հետաքրքրվել էինք՝ մետրոպոլիտենի աշխատակիցները ստանում են պարգևավճար և ինչ հաճախականությամբ: «Ընկերության աշխատողներին իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ և բարեխիղճ կատարելու համար՝ խրախուսելու նպատակով տրվում է ամենամսյա պարգևավճար՝ հիմնական աշխատավարձի 10-ից 50 տոկոսի սահմաններում:
Բացի դա, հատուկ կարևոր հանձնարարություններ կատարելու համար, լավագույն աշխատակիցներն ընկերության տնօրենի հրամանով կարող են խրախուսվել միանվագ պարգևավճարով մինչև մեկ պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով», - տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում