Հոգով «ընդդիմադիր» ընտանիք. Նաիրի Սարգսյանը ՀՀԿ-ի նախարարի օգնական է եղել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, որն «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրն է, մինչեւ իշխանափոխությունն աշխատել է նախկին կառավարությունում, 2012-2018թթ․ եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի օգնականը։
Մինչդեռ նախօրեին «մամուլի դեմ» ասուլիս հրավիրած Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե վերջին տարիներին իրենք ողջ ընտանիքով ընդդիմադիր են եղել ու պայքարել են նախկին իշխանության դեմ։
Հավանաբար, պատգամավորը ցանկացել է ասել, որ իրենք հոգով են եղել ընդդիմադիր, եւ եղբայրն օգնել է նախարարին, սակայն հոգու խորքում մերժել է նրան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում