«Զոդի» կամրջի վթարից տուժած երեխան դուրս է գրվել
Երևան-Երասխավան սարսափելի վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխան արդեն առողջացած դուրս է գրվում հիվանդանոցից: Երեխային ուղեկցում են նրան բուժող բժիշկները։ Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
Նա նաեւ հիշեցրել է, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով և ծնոտային քերծվածքներով: Երեխան վիրահատվել էր, վիրահատությունն անցել էր բարեհաջող:

















































