Սելֆիներ, հյուրասիրություն, իսկ ներդրումնե՞րը
«Փաստ» թերթը գրում է.
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Վիետնամ ու Սինգապուր էր մեկնել փողի հետևից: Տնտեսական հեղափոխության մասին արվել են բարձրագոչ հայտարարություններ, սակայն դրանք չեն ամրապնդվում կոնկրետ գործերով, տնտեսական աճով, ներդրումներով: Պատահական չէ, որ օֆիցիոզ քարոզչամեքենան վարչապետի՝ հատկապես սինգապուրյան այցի շուրջ ստեղծել է ներդրումային աժիոտաժ, սպասում: Սակայն իրատես լինենք ու չտրվենք ավելորդ սպասումների՝ Հայաստանի և Սինգապուրի միջև աևտրաշրջանառությունը շատ փոքր է. անցած տարի Հայաստանը Սինգապուրից ներմուծել է ընդամենը 1,5 միլիոն դոլարի, իսկ արտահանել 700 հազար դոլարի ապրանք:
Պարզ չէ, թե կոնկրետ ինչու սինգապուրցի գործարարները պետք է իրենց փողերը ներդնեն Հայաստանում, մանավանդ, որ մեր երկրի ղեկավարից լսում են միայն գեղեցիկ խոսքեր, հեղափոխության ֆետիշացում, լավագույն դեպքում՝ ընդհանուր ձևակերպումներ:
Սինգապուրը «տնտեսական մեծ հրաշքի» հեղինակն է ու բոլորից լավ գիտի, թե ինչպես է խրախուսվում ներդրումային քաղաքականությունը: Կոռուպցիայի դեմ պայքարը բավարար չէ, մանավանդ, որ դա չի ամրապնդվում կոնկրետ օրենսդրական փոփոխություններով, որոնք կվերացնեն օրենսդրական տարընթերցումները, երկիմաստությունները: Ավելին՝ եթե հակակոռուպցիհն պայքարը չի ամրապնդվում տնտեսական ներառական քաղաքականությամբ, ապա դրա արդյունավետությունը հասնում է նվազագույնի՝ հետևանքների առումով:
Ներդրումների համար դատական անկախ համակարգի ստեղծումը կարևոր նախապայման է, սակայն Սինգապուրում դարձյալ գիտեն, թե որն է որակյալ արդարադատություն ստեղծելու արդյունավետ ճանապարհը: Միայն վեթինգը կամ անցումային արդարադատության գործիքներն իրավիճակը չեն շտկելու, եթե դատավորի աշխատանքը գրավիչ չէ որակյալ իրավաբանների համար:
Իսկ այդպիսին կարող է դառնալ, եթե շեշտակի բարձրացվի դատավորների աշխատավարձը: Մի բան, որն արվել է Սինգապուրում, որովհետև նրա իշխանությունները կարողացել են ոչ միայն պատժել կոռուպցիոներներին, այլ նաև ներդրումային բում ապահովել ու աշխատատեղեր ստեղծել: Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսում է դատավորների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին, սակայն դա մնում է ցանկություն, որովհետև Հայաստանի տնտեսական հնարավորությունները, մեղմ ասած, հեղափոխական լուծումների հնարավորություն չեն ստեղծում:
Այս իրավիճակում Սինգապուրից մնալու են միայն հաճելի հուշեր, սելֆիներ, հյուրասիրություն, գուցե նաև՝ ներդրումային խոստումներ, եթե, իհարկե, Հայաստանի կառավարությունն ապացուցի, որ կարող է իրական գործ անել՝ հեղափոխությունն արտերկրում ֆետիշացնելուց բացի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում