ԲԴԽ անդամի թեկնածուին գաղտնի են պահում, որ նրա վրա ճնշում չգործադրեն «մութ ուժերը»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սպասվում է, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ, եւ արտահերթ նիստի օրակարգը կսպառվի:
Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հակված է այսօր եւս մեկ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը: Ինչպես հայտնի է, նախորդ անգամ «Իմ քայլը» խմբակցության անկազմակերպվածության հետեւանքով թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց որպես ԲԴԽ անդամ եւ այժմ կրկին պետք է ներկայացվի ԲԴԽ անդամի թեկնածու, որպեսզի լրացվի այն տեղը, որն առկա է ԲԴԽ անդամների հրաժարականներից հետո:
Սակայն հետաքրքիր է, որ երեկվա դրությամբ դեռեւս իշխող ուժի պատգամավորների մեծամասնությունը չգիտեր, թե ում թեկնածությունն է ներկայացնելու խմբակցությունը խորհրդարանին վաղը:
Այդ հարցերով զբաղվում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, թե օրվա ընթացքում կունենան հստակ թեկնածու եւ այլ մանրամասներ չէր ներկայացրել: Եվ հենց այդ անորոշությունն է պատճառը, որ պատգամավորները մինչեւ օրվա ավարտն այդպես էլ տեղյակ չէին՝ վաղը կանցկացվի արդյոք ԲԴԽ անդամի ընտրություն, եւ, առհասարակ, ով է թեկնածուն:
Ինչպես հայտնի է, մինչ այդ հարցը լիագումար նիստում քննարկելը, թեկնածուն նախ հանդիպումներ պետք է ունենա խմբակցությունների հետ, եւ եթե այսօր որեւէ մեկի թեկնածությունը հաստատվի, ապա վաղը առավոտից կսկսվեն հանդիպումները խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Իսկ թեկնածուին գաղտնի են պահում, որ նրա վրա ճնշում չգործադրեն «մութ ուժերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում