Ոնց որ Դուք հիմա տանձը խնձորի հետ համեմատեք, ասեք՝ խնձորն ավելի քաղցր ա, քան տանձը
2019 պետբյուջի մասին օրենքով հարկային եկամուտները պլանավորված էին 1 տրլն 403 մլն դրամ, այժմ այն 1 տրլն 407 մլն ՀՀ դրամ է: Այսօր հրավիրված ասուլիսում ամփոփելով 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքները՝ հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ, այսինքն՝ շուրջ 63 մլրդ ՀՀ դրամով կամ 9.6 %-ով այն գերակատարվել է։
Hraparak.am-ը նկատեց, որ այս տարվա մայիսին ապրիլի համեմատ շուրջ 55 մլն դրամով պակաս եկամուտ է հավաքագրվել՝ ապրիլին եղել է 160 մլրդ դրամ, մայիսին՝ մոտ 105։ Անանյանը դա նորմալ համարեց, բայց և առաջարկեց ապրիլը մայիսի հետ չհամեմատել, քանզի դրանք համադրելի ամիսներ չեն։
Պետք է ապրիլը անցյալ տարվա ապրիլի հետ համեմատել, մայիսն էլ՝ նախորդ տարվա մայիսի։ Այս թվերը, ի դեպ, Անանյանի ներկայացրած հաշվետվության մեջ չկային, կար ընդամենը եռամսյակային շրջանառությունը, և մեզ այնպես թվաց, թե Անանյանը մի փոքր զարմացավ կամ անակնկալի եկավ մեր հարցից։
«Ամիսը ամսվա հետ համեմատելն ամենասխալ բանն ա, ոնց որ Դուք հիմա տանձը խնձորի հետ համեմատեք, ասեք՝ խնձորն ավելի քաղցր ա, քան տանձը։ Ընդհանուր կարելի ա նման դատողություն անել, բայց խնձորի մի տեսակը խնձորի մեկ այլ տեսակի հետ ա պետք համեմատել»,-պատկերավոր համեմատական անցկացրեց համեմատակնների միջև պարոն Անանյանը։
Այնուհետև բացատրեց, թե ինչու է ապրիլին մայիսի համեմատ 55 միլիարդով ավելի շատ հարկային եկամուտ ապահովվել։
«Տեսեք, ապրիլը եռամսյակային շրջանառության հարկի հաշվառման ամիսն է, սա՝ մեկ։ Ապրիլի 20-ը նաև շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման ժամկետն է։ Հետևաբար ապրիլը նախորդ ամսից շատ ավելի շատ եկամուտներ ապահովող ամիս է։
Մայիս ամիսը չունի եռամսյակային հաշվարկների որևէ ներկայացման վերջնաժամկետ, չկա տարեկան բաներ, հետևաբար ինքը միջին վիճակագրական ամիս է։ Հետևաբար ամիսը նախորդ ամսվա հետ կամ եսիմինչի հետ համեմատելը սխալ է։ Պետք է իմանաս, թե ինչն ես ինչի հետ համեմատում»,-ասաց ՊԵԿ նախագահը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում