«Հայաստանի «մարգարիտը» կարող է վերածվել ճահճի». BBC-ն անդրադարձել է Սևանա լճի աղետալի վիճակին
Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունն իր կայքում հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում Սևանա լճի ճահճացման վտանգին:
Հոդվածում մեջբերվում են հայ բնապահպանների մտավախությունները՝ կապված լճին սպառնացող վտանգի հետ:
«Հայ բնապահպաններն ահազանգում են՝ երկրի խոշորագույն լիճը լուրջ վտանգի է բախվել: Այն կրկին ծաղկել է: Եթե երկրի իշխանությունները քայլեր չձեռնարկեն, ապա լիճը ճահճի կվերածվի»,- ասվում է անդրադարձում:
Նշվում է նաև, որ բնապահպաններին մտահոգող հարցերից է լճի ջրի մակարդակի կտրուկ նվազումը:
Հիշեցնենք, որ օրերս հայ բնապահպաններն ահազանգել էին Սևանա լճում հերթական ծաղկման դեպքի մասին:
Ինչպես հաղորդել էր econews.am-ը, Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սևանա լճի վիճակի մասին, որում ասվում է․ «Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին»։
Մասնագետները պնդում են, որ պատճառները կապված են իշխանության անգործության կամ հանցավոր գործունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավելի է եղել, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանետում լիճ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում