ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն կցուցաբերի Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին. Վասիլիս Մարագոս
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Արդարադատության նախարարության օրակարգը՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների բարեփոխումներին: Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ Հայաստանի Կառավարությունը, առաջնորդվելով «հիմա» և «այս պահից» կարգախոսով, պատրաստ է հստակ գործողություններով և շոշափելի քայլերով հասնելու իր առջև դրված նպատակների իրականացմանը: Նախարարը, բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին հատկանշական է համարել նաև գործընթացի ներառականությունը և այդ համատեքստում տեղեկացրել, որ Նախարարությունը նախքան Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակելը նախաձեռնել է հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Վասիլիս Մարագոսը կարևորել է Կառավարության՝ մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և Եվրոպական միության բազմակողմանի աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությունների իրականացման հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ոլորտային բարեփոխումների հաղորդակցության ռազմավարությունների մշակման հարցում ԵՄ աջակցության հնարավորություններին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում