Բացառում եմ, որ բնակիչները դիտավորյալ են կենդանիների մարմինները տարել Սևանի մոտ. համայնքապետարանի աշխատակից
«Բացառում եմ, որ բնակիչները դիտմամբ են սատկած կենդաներիներ մարմինները տարել Սևանի մոտ, որպեսզի փոխհատուցում ստատան: Նախ կենդանիները տարբեր գյուղերի բնակիչների են պատակնել, հետո էլ 10-15 կենդանու անկման դեքպում միևնույնն է` փոխհտուցում կտրամադրվեր»,- այս մասին Politik.am-ին ասաց Ծովինար համայնքի համայնքապետրանի աշխատակիցը` անդրադառնալով օրերս տեղի ունեցած կենդաների անկման դեպքերին:
Տեղեկացենք, որ այս կապակցությամբ այսօր ԱԺ-ում Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասել էր, որ իրենց տեղեկատվությամբ, գյուղացիներին ուղղակի խորհուրդ են տվել, որ կենդանիներին մոտեցնեն լճին ու տեղեկացնեն, որ դա ջրից է եղել՝ նախատեսելով, որ պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի այդ պայմաններում:

















































