Այսօր օրվա վերջում կամ վաղը արդեն հստակ կունենանք ԲԴԽ անդամի թեկնածու. Մակունց
Այսօր օրվա վերջում կամ վաղը արդեն հստակ կունենանք ԲԴԽ անդամի թեկնածու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲԴԽ թեկնածու առաջադրելու հարցին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ «Իմ քայլի» կողմից առաջադրված թեկնածու Աննա Մարգարյանը չհավաքեց բավարար թվով ձայներ եւ հետո հրաժարվել է նորից առաջադրվել:
Մակունցը նշեց, որ այս պահին անուն չի կարող ասել. «Մենք որեւէ մեկի հետ չենք բանակցում, նախկինում էլ այդպես չի եղել: Նույն սկզբունքով շարունակում ենք այսօր: մեզ համար չափազանց կարեւոր է թե թեկնածուի պրոֆեսիոնալիզմը, թե մասնագիտական որակները, թե այն չափանիշները, որոնց մասին արդեն խոսել ենք»:
Ավելի վաղ NEWS.am-ը իրավաբան Աննա Մարգարյանը, որն առաջադրվել էր «Իմ քայլի» կողմից, հուլիսի 1-ին չընտրվեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Նա պետք է ստանար նվազագույնը 80 «կողմ» ձայն, սակայն ստացել էր 66 կողմ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում