«Ամուլսարի» փորձաքննության արդյունքները դեռեւս փոխանցման փուլում են. «Իմ քայլի» պատգամավոր
Ամուլսարի ոսկու հանքերի գործարկման մասին եզրակացության հրապարակումն ուշանում է։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, հուլիսի 9-ին ասել է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ դիմելով Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։
Նա տեղեկացրել է, որ առկա տվյալներով փորձաքննության արդյունքները, որն անցկացրել է օտարերկրյա կազմակերպությունը, դեռեւս գտնվում են փոխանցման փուլում։ Ի պատասխան՝ նախարար Գրիգորյանն ասել է, որ նա չի կարող լիարժեք պատասխան տալ այդ հարցին, քանի որ գործը դիտարկում է Քննչական կոմիտեն։ «Եվ այս եզրակացությունը նույնպես ենթակա է դիտարկման Քննչական կոմիտեի կողմից»,- ընդգծել է նախարարը։

















































