Կառավարությունը տրամադրված է բանակցել և հետաձգել ներմուծվող մեքենաների մաքսատուրքի մեծացման հարցը. Դավիթ Անանյան
Կան Ղազախստանի քաղաքացիներ, որոնք ներմուծում են ավտոմեքենաներ, ինչից հետո ԵԱՏՄ այլ երկրի քաղաքացիներ գնում են դրանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Երբ անձը ներկայանում է մաքսային, չենք պահանջում Հայաստանի գրանցում: Նման կարիք չկա: Հնարավոր է, որ գան, գրանցվեն, պետհամարանիշ ստանան, բայց եթե մեքենան մտավ Հայաստան, պետք է մաքսային ներկայացվի»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ համարանիշները ՊԵԿ-ը չի տալիս:
Այն հարցին, թե 2020թ.-ից հետո երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների մաքսատուրքը մեծանալո՞ւ է, Դավիթ Անանյանը պատասխանեց այսպես. «Նման քննարկումներ գնում են: Մենք, երբ դարձանք ԵԱՏՄ անդամ, շուրջ 800 ապրանքների բացառում ենք արել, որոնք սպառվելու են: Մեքենաների հերթը հասել է 2020թ.-ին: Մենք նախապես բանակցեցինք, 5 տարով հետաձգեցինք: Կա կառավարությունում տրամադրվածություն, որ նորից բանակցենք հետաձգելու համար, բայց ես չգիտեմ՝ դա հաջողությամբ կպսակվի՞, թե՞ ոչ»:
Անդրադառնալով տեսակետներին, թե հարկային եկամուտներն էականորեն կկրճատվեն, եթե ծխելու դեմ պայքարը խիստ բնույթ կրի, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Վստահ չեմ, որ հարցի ճիշտ հասցեատեր եք ընտրել: Եթե ծխելու դեմ պայքարն այնպիսի ուժգնություն ստանա, ինչի մասին խոսում եք, ապա մենք պետք է պահանջարկն ուսումնասիրենք, հետո մոնիթորինգ իրականացնենք, գնահատենք, թե որքան կլինի արտադրական ծավալների անկումը, որից հետո որոշենք՝ հարկման օբյեկտները պակասել են, թե ոչ»:
Ըստ նրա՝ հարկումն այս շղթայի ամենավերջին օղակն է: Դավիթ Անանյանը նշեց, որ եթե արտադրվի պակաս ծխախոտ, հարկերը կնվազեն, բայց գուցե արտադրողները արտահանման ծավալները մեծացնեն ու հարկային կորուստը փոխհատուցվի:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում