Եթե հանրությունը որոշի, որ քիչ է ծխելու, իհարկե, պակաս ծխախոտ կարտադրվի հարկերն էլ կնվազեն. ՊԵԿ նախագահ
Եթե հանրությունը որոշի, որ քիչ է ծխելու, իհարկե, պակաս ծխախոտ կարտադրվի, պակաս ծխախոտ կներմուծվի, հարկերն էլ կնվազեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ծխելու դեպ պայքարին:
«Բայց կարող է, օրինակ, արտահանման ծավալներն ավելացնեն ծխախոտ արտադրողները եւ օրինակ, շահութահարկի պարտավորությունների ավելացման արդյունքում փոխհատուցվի մնացած հարկերի կորուստը: Հետեւաբար, այստեղ մի քանի անհայտով հավասարումներ կան, որոնք պետք է մենք լուծենք: Իսկ ամենամեծ անհայտը ծխելու դեմ պայքարի այդ աստիճանի ուժգնությունն է: Ես չգիտեմ՝ մենք այդ աստիճանի ուժգնությամբ գնում ենք, թե ոչ»,-ասաց Անանյանը՝ հավելելով, որ առողջապահության նախարարը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, իրենք էլ սատարում են նրան:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































