Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր Լիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիր Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերում Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոն Ապատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով Սահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակները Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ Ապրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿ Կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան

9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՄեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդունՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՓրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածըԽարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններինՀարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելԱյս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգըՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակՄարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթությունԶվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Հայաստան

Ես ոչ հավատում եմ հրապարակմանը, ոչ հերքմանը, նեյտրալ եմ. Հրաչյա Հակոբյանը՝ Հայկ Սարգսյանի՝ նախագահականում աղջիկների հետ «էքսկուրսիայի» մասին

Որքանով տեղյակ եմ, Հայկ Սարգսյանը հերքել է դա. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով համացանցի քննարկումներին, թե նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պարուհիների հետ նախագահական նստավայրում «էքսկուրսիա» է անցկացրել:


«Ես տեսանյութը տեսել եմ, Հայկ Սարգսյանն այնտեղ չի երևում և Հայկ Սարգսյանը հենց այդպես էլ գրել է, որ բազմաթիվ մարդիկ են այս ընթացքում եղել նախագահականում: Նա հերքել է, որ դա իր մասնակցությամբ է եղել: Տեսանյութը տեսել եմ՝ թե՛ նախագահականինը, թե՛ մյուսները: Ավել բան չգիտեմ»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:

Հարցին՝ աղմուկը շատ չէ՞ Հայկ Սարգսյանի շուրջ, Հակոբյանն ասաց մի փոքր շատ է, որովհետև լրատվամիջոցներն ու լրագրողները թիրախավորել են նրան: Իսկ թե ինչու հենց Հայկ Սարգսյանը պետք է թիրախավորվեր, Հակոբյանն ասաց, որ պատճառը չգիտի:

«Երևի մեկ-երկու աղմկահարույց դեպքերից հետո՝ թեկուզ այն մեքենայի դեպքը եղավ, դրանից հետո սկսվեց: Լրագրողները սիրում են ունենան մի այդպիսի կերպար, որ նյութ չեղած ժամանակ այդ մարդու դեմ պեղեն, մի բան գտնեն»,- ասաց նա:

Հարցին՝ գուցե ակնհայտ փաստե՞ր կան, Հակոբյանն ասաց, որ այդ փաստերը տեսնում են: «Փաստերից մեկն էլ մեքենան էր, որը հնարավոր չէր որևէ ձևով կոծկեր»,- ասաց նա և հավելեց, որ խմբակցության ներսում նրա շուրջ այս աղմուկների հետ կապված քննարկում չի եղել:

Դիտարկմանը՝ մամուլում հրապարակումներ եղան, թե Նիկոլ Փաշինյանն ասել է Հայկ Սարգսյանին՝ «աչքիս չերևաս», Հակոբյանը ևս մեկ անգամ նշեց, որ խմբակցությունում քննարկում չի եղել, իսկ այլ հարթակներից ինքը տեղյակ չէ:

Իսկ այն կարծիքներին, թե նախագահականի «էքսկուրսիայից» հետո պետք է Հայկ Սարգսյանը վայր դնի մանդատը, Հակոբյանն ասաց. «Մարդն արդեն հերքել է, թող հիմա ապացույցներ ներկայացնեն, որ, այո, դա իր հետ է եղել, ինքն է եղել: Հերքման տեքստի հետ Հայկ Սարգսյանը դրել է բազմաթիվ ֆոտոներ, որտեղ մարդիկ նախագահականի ներսում, այդ աթոռներին նստած, նկարված են»:

Դիտարկմանը, թե այդ լուսանկարները արված են հատուկ միջոցառումների ժամանակ և այնպես չէ, որ ցանկացած անձ կարող է ազատ մուտք գործել նախագահական, Հակոբյանն ասաց, որ եղել է հրապարակում, որ իր մասնակցությամբ է եղել դա, մյուս կողմից էլ եղել է հերքում: «Ես հավատամ այդ հրապարակմանը և չհավատամ Հայկ Սարգսյանի՞ն: Ես այնտեղ Հայկ Սարգսյանին չեմ տեսնում: Ուրեմն չեմ հավատում ո՛չ հրապարակմանը, ո՛չ հերքմանը, ես նեյտրալ եմ, ինձ համար այդ պատմությունը չկա ուղղակի, քանի ես չեմ տեսել, որ Հայկ Սարգսյանն ինչ-որ աղջկա հետ նախագահականում ֆոտո, սելֆի է արել»,- ասաց նա:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում