Իմ նախկին տեղակալին նախարար նշանակելուց հետո մենք որպես ՊԵԿ, մի փոքր հետ ենք քաշվել այդ պրոցեսից. Դավիթ Անանյան
Հնարավոր չէ որեւէ անձի սեփականության իրավունքից զրկել՝ առանց դատական որոշման: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Նրա խոսքով, այդ հարցով աշխատանքային խումբը ղեկավարում է արդարադատության նախարարությունը. «Բայց մենք ունեինք շատ ակտիվ դերակատարում, քանի որ մենք էինք, ըստ էության, տանում այդ թեզը: Իրավական հարցերով իմ նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը շատ ակտիվ ընդգրկված էր այդ հարցում եւ ես շատ ուրախ եմ, որ ինքը լինելով արդեն արդարադատության նախարար, այդ հարցն ի պաշտոնե շատ ավելի համակարգված առաջ կտանի:
Մենք որպես ՊԵԿ, մի փոքր հետ ենք քաշվել այդ պրոցեսից, որովհետեւ գտնում ենք, որ այն շատ հուսալի ձեռքերում է: Մենք աշխատում ենք արդարադատության նախարարության հեգեմոնիայի ներքո»,-ասաց Անանյանը:
Նա ընդգծեց, որ հանրության շրջանում նախագծի վերաբերյալ կան տարընկալումներ. «Հնարավոր չէ որեւէ անձի սեփականության իրավունքից զրկել՝ առանց դատական որոշման: Այս սկզբունքը միշտ պահպանվելու է: Դա այն չէ, որ պետական որեւէ մարմին իրավունք կունենա որեւէ անձից խլել իրեն պատկանող գույքը՝ պետությանը պատճառած վնասի դիմաց: Այդպիսի բան հնարավոր չէ: Ուղղակի կան գործընթացներ, որոնք կանոնակարգվում են: Ուղղակի կան գործընթացներ, որոնք միջազգային փորձին համահունչ պարտադիր չէ տվյալ գույքի վերաբերյալ որոշում կայացնել, պարտադիր չէ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու շրջանակներում անդրադառնալ այդ գույքի ճակատագրին:
Չի կարելի եւ հնարավոր չէ այնպիսի իրավական ակտ ընդունել, որն անձին կարող է զրկել սեփականության իր իրավունքից՝ առանց դատարանի որոշման»,- հավելեց ՊԵԿ նախագահը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում