ԵՊՀ 3 պրոռեկտորներ ազատվել են պաշտոններից
ԵՊՀ 3 պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը եւ Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից: Այս մասին NEWS.am-ի հոետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:
Նրա խոսքով, դա կատարվել է կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, քանի որ նոր պաշտոններ են ստեղծվել:
Այժմ ԵՊՀ-ում կլինեն հումանիտար եւ հասարակագիտական, բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների եւ հասարակայնությունների հետ կապերի գծով պրոռեկտորներ:

















































