Քաղաքապետարանի դիմաց աղբ տարած 8 քաղաքացիներն ազատ են արձակվել, սակայն քրգործ է հարուցվել
Երեւանի քաղաքապետարանի դիմացից այսօր՝ հուլիսի 8-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկված 8 անձինք արդեն ազատ են արձակվել, քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտարարել է Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ում եւս բերման էին ենթարկել:
Նա ոստիկանության կենտրոնականի բաժնից դուրս գալուց հետո ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է, որ իրենց խափանման միջոցը փոխվել է, բաց են թողնվել երկրից չբացակայելու ստորագրությամբ:
«Վաղը կրկնելու ենք մեր ակցիան: մենք Երեւանը մաքրելու ենք աղբից, ոչինչ մեզ չի խանգարի: Ժամանակին Ռադիոյի շենք մտնողների դեմ քրգործ չի հարուցվել, բոլորն ազատության մեջ են, ապա մեր հանդեպ թող հարուցեն քրեական գործեր, օրական մի քանի անգամ:
Ոստիկանությունում ոստիկանների կողմից տեղի է ունեցել մեր իրավունքների կոպիտ խախտում: Ես ունեմ այդ ամենը փաստող ձայնագրություններ»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ բերման ենթարկելիս իր ձեռքն են վնասել: «Ոստիկանության՝ Կենտրոնի բաժնի միլպետը գոռում ու բղավում էր իմ ընկերների վրա, իսկ թե ինձ հետ ինչպես էր խոսում, կտեղեկացնեմ մամուլի ասուլիսին: Այստեղ մեզ բերել են խուլիգանության կասկածանքով, հստակ հասկանալի է, որ իրական խուլիգանները, որոնք թալանել են, կողոպտել են, ազատության մեջ են»,- ասաց նա եւ հավելեց, որ պայքարելու են բոլորի իրավունքների համար:
Սոնա Աղեկյանը նշեց, որ այսօր կամ վաղը ասուլիսով հանդես կգան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան մի խումբ անձինք Արշակունյաց պողոտայի աղբամանների պարունակությունը տոպրակներով բերեցին ու թափեցին քաղաքապետարանի դիմաց:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում